Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լին Թրեյսի. Քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ

Լին Թրեյսի. Քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ
16.11.2020 | 12:49

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր է քննարկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թվիթերի էջից: Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման հարցում: «Քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ», - ասել է ԱՄՆ դեսպանը:

Դիտվել է՝ 1427

Մեկնաբանություններ